Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ։ Նա ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է․ «Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրերին:
Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի և կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար:
Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի»: