Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալն ուրբաթ օրը սոցցանցերում կեղծ է անվանել NBC-ի հրապարակումն այն մասին, որ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը, իբր, քննարկում է Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու ծրագիրը, և հանրությանը հորդորել է «հավատալ» պետության ղեկավարին։
«Սխալ է. պահպանեք հավատը»,- գրել է Բեյթսը` մեկնաբանելով NBC-ի հրապարակումը։
Նախկին նախագահ և հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո Բայդենին թեկնածությունից հրաժարվելու կոչեր են արվել։