ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փաստացի խոստովանել է, որ ներկայիս վարչակազմը չի կարող երաշխավորել Ուկրաինային աջակցությունը, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Բլինկենն ասել է, որ յուրաքանչյուր կառավարություն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական կուրսը։
«Տեսեք, յուրաքանչյուր վարչակազմ, իհարկե, հնարավորություն ունի ինքնուրույն որոշել իր քաղաքականությունը, մենք չենք կարող նայել ապագային, բայց ընդամենը մեկ շաբաթ առաջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ավելի քան 20 երկրներ հայտարարեցին Ուկրաինայի հետ անվտանգության համաձայնագրերի համակարգման և ստորագրման մասին »,- ասել է Բլինկենը Ասպենի անվտանգության ֆորումում կազմակերպված քննարկման ժամանակ։