Հետևեք մեզ։

Ես ու Վազգեն Սարգսյանը որոշել էինք ամուսնանալ, նոր տարվա շեմին մեր այդ քայլը պետք է անեինք․ Լիլիթ Կարապետյան

20:37, 19 հուլիս 2024
Ես ու Վազգեն Սարգսյանը որոշել էինք ամուսնանալ, նոր տարվա շեմին մեր այդ քայլը պետք է անեինք․ Լիլիթ Կարապետյան

Ես ստիպված եմ խոսել իմ և Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարաբերությունների մասին, դա ի պատասխան էր։ Այս մասին «HerMine dialog»   հաղորդման ժամանակ ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։

 

«Ես լռել եմ, դրա մեջ մեր շփման լրջությունը կար։ Ես աշխատել եմ միշտ, ցանկացած քայլում՝ մեր հարաբերությունների ժամանակ և հետո, մտածել եմ իր մասին․ չանել այնպիսի բան, չասել այնպիսի բան, որ իր պատվին կազդի, իր հզորության վրա շողք կգցի»,-ասել է երգչուհին։

 

Հարցին, թե հետո Սպարապետի ազգականներից ինչ արձագանք եղավ, Լիլիթ Կարապետյանն ասել է, որ էլի բազմաթիվ զանգեր են եղել, բայց կա նաև ազգական աղջիկ, ում հետ շփվել է, և այնպիսի բաներ է հայտնել այդ աղջկան, որ նա հավատացել է, որ երգչուհին ճիշտ է ասում։

 

Հարցին, թե եթե Սպարապետի հետ ողբերգակական դեպքը տեղի չունենար, ի՞նչ էր սպասվում, ում էր լսելու Սպարապետը՝ մորը, ով դեմ էր Վազգեն Սարգսյանի ընտրությանը, թե՞ սրտին, Լիլիթ Կարապետյանն ասում է՝ որոշողը Սպարապետն էր․ «Սրտին, որովհետև մենք արդեն մեր երեկոներն անցնում էր մեր ապագա կերտելու երազանքներով և մենք հենց 99-ին, որ պետք է փոխվեր 2000-ական, մենք որոշել էինք ամուսնանալ։ Դրա մասին շատ էինք խոսում, երազում՝ բնության գրկում, մոտեցրել էինք, այնքան էին խոսել, որ դա շոշափելի էր դարձել մեզ համար․․․ նոր տարվա շեմին, մեր այդ քայլը, որ պետք է անեինք․․․, բայց այդ չարաբաստիկ դեպքը տեղը ունեցավ։ Ես որպես քաղաքացի ասեմ, ոչ թե սիրելի էակ, այդ ողբերգությունը մի ամբողջ երկրի համար դարձավ կործանիչ և մինչ օրս»։