Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու վերաբերյալ ՔԿ քննիչի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսագրությամբ հայտնել է Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանման միջոցը, որը ենթադրում է խիստ սահմանափակումներ։ Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան 7-ից հետո դուրս գալ, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, այցելել զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ, զանգով շփվել որևէ մեկի հետ»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․