Հետևեք մեզ։

Արմավիրում կենցաղային հարցերի շուրջ ծագած ծեծկռտուքի մասնակիցների թիվը շուրջ 1 տասնյակ է․ հայտնի են նրանց տվյալները․ shamshyan.com

23:48, 19 հուլիս 2024
Արմավիրում կենցաղային հարցերի շուրջ ծագած ծեծկռտուքի մասնակիցների թիվը շուրջ 1 տասնյակ է․ հայտնի են նրանց տվյալները․ shamshyan.com

Հուլիսի 11-ին ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի տարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ․-ն և Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Տիգրան Զ․-ի միջև փոխադարձ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ օպերատիվ տեղեկության` նշված վիճաբանությանը միջամտել են նաև Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Վոլոդյա Գ․-ն, վերջինիս եղբայրը` Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Պայքար Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Արթուր Գ․-ն, վերջինիս եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Մարզպետ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ, 34-ամյա Տիգրան Մ․-ն, 34-ամյա Լևոն Ա․-ն, 35-ամյա Էդգար Բ․-ն և 31-ամյա Մուրադ Ղ․-ն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղությամբ:            

Դեպքի փաստով Ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: