Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պայմանավորվել է հանդիպել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։
Այս մասին նա գրել է «Telegram»-ի իր ալիքում։
«Մենք պայմանավորվել ենք նախագահ Թրամփի հետ, որ հանդիպման ժամանակ կքննարկենք, թե ինչ քայլեր կարող են աշխարհը դարձնել արդար և իսկապես կայուն»,- ընդգծել է Զելենսկին։