Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան Վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։
Կայքի տեղեկություններով` այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը՝ օտարերկրացի է։