Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին դիտարկվում է որպես ԱՄՆ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ դառնալու թեկնածու, գրում է Armaport.am-ը:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հղում անելով։
Ըստ աղբյուրի՝ Անրին ներկայումս անհասանելի է, քանի որ գլխավորում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը, որը կմասնակցի 2024 թվականի Օլիմպիական խաղերին, սակայն այս մրցաշարի ավարտից հետո կարող են սկսվել բանակցությունները։
Հիշեցնենք, որ նախկինում 2018-ից 2019 թվականներին Անրին աշխատել է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում, որից հետո գլխավորել է կանադական «Մոնրեալը»։