Հետևեք մեզ։

Եղվարդի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտն էր․ թիվ 52 դպրոց

00:54, 21 հուլիս 2024
Եղվարդի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտն էր․ թիվ 52 դպրոց

Երևանի թիվ 52 հիմնական դպրոցից հայտնում են․

«Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր։ Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է: Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն… Բոլորիս խոնարհումը հայրենասե՛ր հայորդի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: