Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

13:37, 21 հուլիս 2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում հուլիսի 21-ի կեսօրից հետո, 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: