Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթի ժամանակ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների մասին։
Հիշեցնելով, որ բազմիցս հանդիպել է Հայաստանի տարբեր ժամանակների ղեկավարների հետ, բանակցություններ վարել գործող կառավարության և նախորդ նախագահների հետ, Ալիևն ասել է, թե իբր «նախորդ երկու նախագահները եղել են Ադրբեջանի դեմ «ցեղասպանություն իրականացրածներից» (չակերտները՝ Hayastan.news)․ «Ինձ համար տհաճ էր, որ ստիպված էի սեղմել նրանց ձեռքը։ Բայց ես դա անում էի հանուն խաղաղության և մեր «տարածքների ազատագրման», (չակերտները՝ Hayastan.news)։ Որպես նախագահ՝ ես ստիպված էի մի կողմ դնել իմ բոլոր անձնական զգացմունքները: Այդ հանդիպումները մեզ օգնե՞լ են «վերականգնելու մեր տարածքները» (չակերտները՝ Hayastan.news)։ Կարծում եմ՝ այո, դրանց օգուտը կար»։