Հետևեք մեզ։

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ (լուսանկարներ)

17:15, 21 հուլիս 2024
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ (լուսանկարներ)

Հուլիսի 21-ին, ժամը 11:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 4 քմ)։