Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ «The National»-ին հղումով, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նշել է, որ COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը պաշտոնական հրավերով դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին։