Հետևեք մեզ։

ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին․ Բայդենը ևս մեկ հայտարարություն է արել և հորդորել առաջադրել Հարիսին

23:07, 21 հուլիս 2024
ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին․ Բայդենը ևս մեկ հայտարարություն է արել և հորդորել առաջադրել Հարիսին

Նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին հայտարարությունից հետո ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաջորդ գրառումն է արել․

«Ինձ հետևող դեմոկրատներ, ես որոշել եմ չընդունել առաջադրումը և իմ ողջ ուժերը կենտրոնացնել նախագահական իմ պարտականությունների վրա մնացած ժամկետում: Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին՝ որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ իմ ամբողջական աջակցությունն ու հավանությունը հայտնել Քամալայի թեկնածությանը՝ որպես մեր կուսակցության այս տարվա թեկնածու: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք անենք դա», - գրել է նա X սոցիալական ցանցում։