Հետևեք մեզ։

Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայ-ռուսական համալսարանի դերը բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում

23:59, 21 հուլիս 2024
Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայ-ռուսական համալսարանի դերը բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին՝ 2023-24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։
 
«Սիրելի՛ շրջանավարտներ, գրեթե վստահ եմ, որ այս ճանապարհորդության ընթացքում դուք բազմաթիվ խոչընդոտների կհանդիպեք. այդպիսինն է կյանքը, պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները: Կլինեն պահեր, երբ ճանապարհը զառիթափ կթվա, իսկ նպատակը՝ շատ հեռու: Շատերը կարող են կասկածել ու շշնջալ ձեր ականջին, թե ձեր երազանքներն անիրագործելի են, հարկավոր է քչով բավարարվել: Այդ շշուկները կարող են հնչել անծանոթներից, ծանոթներից կամ նույնիսկ՝ ամենամտերիմներից: Բայց հիշեք, որ նրանք չեն գծում ձեր սահմանները, այլ դուք:
Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես դուք: Նրանք կոգևորեն ձեզ դժվար պահերին, կփոխանցեն իրենց ուժը, երբ ձերը չբավարարի: Թույլ տվեք նրանց լինել ձեր կողքին, մարդկանց, որոնք տեսնում են ձեր ներուժը և աջակցում ձեր իղձերին»,- նշել է նա։
 
Որպես համալսարանի համասեփականատեր և համահիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարության անդամ կարևորել է ՀՌՀ-ի դերը բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համատեքստում ընդգծելով երեք՝ Ինժեներաֆիզիկական, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտների կարևորությունը։