Հետևեք մեզ։

Դեմոկրատները վախենում են Թրամփից, քանի որ նա խամաճիկ չէ. Իլոն Մասկ

00:42, 22 հուլիս 2024
Դեմոկրատները վախենում են Թրամփից, քանի որ նա խամաճիկ չէ. Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը նախընտրական մրցավազքից ԱՄՆ նախագահի դուրս գալու ֆոնին ասել է, որ դեմոկրատները վախենում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփից, քանի որ նա «խամաճիկ չէ»։
Բայդենն ավելի վաղ  հայտարարել էր, որ չի պատրաստվում վերընտրվել: Նա պաշտպանել է իր փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Հարիսին շատ ավելի հեշտ կլինի հաղթել։


«Իրական իշխանությունները հրաժարվում են հին խամաճիկից՝ հօգուտ նրա, ով ավելի մեծ հնարավորություն ունի խաբելու հանրությանը: Նրանք վախենում են Թրամփից, քանի որ նա խամաճիկ չէ»,- գրել է Մասկը սոցիալական ցանցի իր «X»-ում։