Հետևեք մեզ։

Սորոսի որդին պաշտպանում է Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

10:24, 22 հուլիս 2024
Սորոսի որդին պաշտպանում է Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդին՝ Ալեքսանդր Սորոսը, X սոցիալական ցանցում ընտրություններին ընդառաջ աջակցել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ փոխնախագահ և Սպիտակ տան ղեկավարի նոր թեկնածու Քամալա Հարիսին անվանել էր Ալեքսանդր Սորոսի «խամաճիկը»։

«Ժամանակն է միավորվել Քամալա Հարիսի թիկունքում և հաղթել Դոնալդ Թրամփին: Նա մեր ունեցած լավագույն և որակյալ թեկնածուն է: Կեցցե՛ ամերիկյան երազանքը»,- գրել է Ալեքսանդր Սորոսը։


Հիշեցնենք, որ Բայդենը կիրակի հայտարարել է, որ չի հավակնելու երկրորդ ժամկետի։ Նա պաշտպանել է փոխնախագահ Հարիսի իր թեկնածությունը։ Հանրապետական ​​թեկնածու Թրամփը բազմիցս ասել է, որ Հարիսին շատ ավելի հեշտ կլիներ հաղթել։