Մախաչկալայում աղջիկը մահացել է քվեստի սենյակում բռնկված հրդեհի հետևանքով. «Ռիա Նովոստի»-ին հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրը։
«Հուլիսի 22-ի գիշերը հրդեհ է բռնկվել Մախաչկալայի քվեստի սենյակում, ինչի հետևանքով մի աղջիկ մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը տեղի է ունեցել Ռասուլ Գամզատով փողոցի քվեստ խաղասրահում։ Միջադեպի առնչությամբ վարչությունը ստուգում է կազմակերպել, որի ընթացքում գնահատական է տրվելու քվեստ խաղերի կազմակերպչի գործունեության մեջ օրենսդրական պահանջների պահպանմանը։