Հետևեք մեզ։

8 մեքենայի մասնակցությամբ ավտովթար՝ Դավիթ Բեկի պողոտայում. զոհեր կան

11:51, 22 հուլիս 2024
8 մեքենայի մասնակցությամբ ավտովթար՝ Դավիթ Բեկի պողոտայում. զոհեր կան

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված: