Հետևեք մեզ։

Իշխան Զաքարյանը և ընտանիքի անդամները ներկայացել են Դատախազություն

12:08, 22 հուլիս 2024
Իշխան Զաքարյանը և ընտանիքի անդամները ներկայացել են Դատախազություն

ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, 2019-ին քաղաքականությունից հեռացած, ապա «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակով 2021-ին խորհրդարան անցած, իսկ այնուհետև այդ խմբակցությունից հեռացած, բայց պատգամավորի մանդատը պահած Իշխան Զաքարյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով Իշխան Զաքարյանը, որդին՝ Վարդան Զաքարյանը, հարսը՝ Սեդա Ադամյանը և կինը՝ Գայանե Սողոմոնյանը ծանուցում են ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Հետևաբար, հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու։

Նշենք, որ Գայանե Սողոմոնյանը երկար տարիներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետն էր։ Այժմ աշխատում է «Վարդանանք» կրթահամալիրում, որը հիմնել է ինքը։
 

Hayastan.news-ի տեղեկութուներով՝ Իշխան Զաքարյան և ընտանիքի անդամները ներկայացել են Դատախազություն և տվել բացատրություն, նրանց գույքի մի մասը շարունակում էմնալ կալանքի տակ։