ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ավելի շուտ վերջ տալ Ուկրաինայի պատերազմին եւ կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
Այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հավելել է, որ Թրամփի հաղթանակը կարող է դրական փոփոխություն բերել Վրաստանի նկատմամբ վերաբերմունքում։
«Նախ մենք չենք կարող միջամտել որեւէ մեկի ընտրություններին։ Մենք չենք կարող միջամտել նման մեծ երկրի՝ ԱՄՆ-ի ընտրություններին, դա մեր գործը չէ։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի, և տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Եթե տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը նույնպես կփոխվի»,- ասել է Կոբախիձեն։