Հետևեք մեզ։

Հայտնաբերվել են Արարատ լեռան վրա անհետացած երկու ալպինիստների դիերը

15:49, 22 հուլիս 2024
Հայտնաբերվել են Արարատ լեռան վրա անհետացած երկու ալպինիստների դիերը

Փրկարարները հայտնաբերել են երկու ալպինիստների մարմինները, որոնք երկու օր առաջ անհետացել էին Թուրքիայի արևելքում գտնվող հայկական  Արարատ լեռը բարձրանալիս, գրում է Milliyet թերթը։


Թուրքիայի երկու քաղաքացի խմբերով լեռ են բարձրացել եղանակային բարդ պայմաններում։

Շաբաթ օրը լեռան գագաթի մոտ երկու տղամարդ մառախուղի ու ձնաբքի պայմաններում արգելափակվել են, նրանց որոնելու են մեկնել փրկարարները, նրանց օգնության է հասել անօդաչու թռչող սարք։

«Տեղացի էքսկուրսավարը և նրա ընկերը 4900 մետր բարձրության վրա հայտնաբերել են երկու լեռնագնացների անշունչ մարմիններ»,- ասվում է զեկույցում։