Հետևեք մեզ։

Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ-ին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար. Պապիկյան

16:14, 22 հուլիս 2024
Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ-ին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար. Պապիկյան

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:  Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները: 

 

Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,-գրել է Պապիկյանը։