ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային շախմատային փառատոնում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով գրավել է երրորդ տեղը:
Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով առաջին տեղում է Վլադիմիր Շահինյանը:
Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով հաղթել է Արայիկ Յավրյանը: