Հետևեք մեզ։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը

16:39, 22 հուլիս 2024
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը
Հուլիսի 22-ին, ժամը 15:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը։