Հետևեք մեզ։

Վիզաների ազատականացումը ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. Բագրատ սրբազան

20:43, 22 հուլիս 2024
Վիզաների ազատականացումը ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. Բագրատ սրբազան

Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, և մեր ապրածի ողջ ճշմարտությունն այդ մեկ րոպեի մեջ է։

 

Այս մասին Սբ. Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը.

«Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու։ Կրկնում եմ, որ անձնապես, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել, որ այդ մեկ րոպեն ինձ համար այն ժամը դառնա, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տեր, ինչ-որ տվել ես, ուզեցի, որ ավելիով քեզ վերադարձնեմ, քոնը՝ քեզ»,-ասաց նա:

 

Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին, Բագրատ սրբազանն ասաց. «Վիզաների ազատականացումը ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան: Ուղղակի մարդիկ հերթ չեն կանգնելու դեսպանատներում, բա ժողովրդագրությունն ի՞նչ է լինելու»:

 

Ըստ Բագրատ սրբազանի` հստակ է, որ Հայաստանը ոչ մի խոսք չունի ասելու միջազգային ասպարեզում, ամեն ինչ ասում են Հայաստանին: