ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը մի քանի հանդիպումներ է ունեցել անվտանգության պաշտոնյաների հետ, հայտնել է Սպիտակ տունը։
«Բայդենը ներքին անվտանգության վերաբերյալ ճեպազրույց է ստացել նախագահի օգնական և ներքին անվտանգության հարցերով խորհրդական Լիզ Շերվուդ-Ռանդալի հետ: Բացի այդ, նախագահը ազգային անվտանգության վերաբերյալ ճեպազրույց է ստացել իր խորհրդական Ջեյք Սալիվանից: Երկու ճեպազրույցներն էլ անցկացվել են վիրտուալ կերպով»,- տեղեկացրել է Սպիտակ տունը։
Անցյալ շաբաթ ամերիկացի առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով և մեկուսացել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա ինքնամեկուսացման մեջ է Դելավերի իր նստավայրում։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները իշխանություններից պահանջել են Բայդենի ենթադրյալ «մահվան» մասին սոցցանցերում շրջանառվող շահարկումների ֆոնին ապացույցներ ներկայացնել, որ նա ողջ է։