Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Փաշինյանի ստորագրած որոշումից։
« Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին տրամադրել 2023-2024 թվականների
աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի օգոստոսի 8-16-ը ներառյալ:
Մխիթար Հայրապետյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը»,-ասվում է որոշման մեջ: