Հետևեք մեզ։

Մարադոնայի մարզաշապիկը, որը նա կրել է 1986-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, հանվել է աճուրդի

23:36, 22 հուլիս 2024
Մարադոնայի մարզաշապիկը, որը նա կրել է 1986-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, հանվել է աճուրդի

Արգենտինացի Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որը նա կրել է 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, հանվել է աճուրդի, հայտնում է Sotheby's աճուրդի կայքը։


Այդ խաղում Արգենտինայի հավաքականը Մարադոնայի դուբլի շնորհիվ հաղթեց բելգիացիներին (2:0) ու դուրս եկավ եզրափակիչ։ Խաղից հետո արգենտինացի հարձակվողը մարզաշապիկներ է փոխանակել Բելգիայի հավաքականի դարպասապահ Ժան Մարի Պֆաֆի հետ։ Այդ ժամանակից ի վեր Մարադոնայի մարզաշապիկը մնացել է դարպասապահի մոտ։ Վճռորոշ խաղում արգենտինացիները հաղթեցին գերմանացիներին (3:2) և երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն։


Մարադոնայի մարզաշապիկի աճուրդը կավարտվի օգոստոսի 2-ին։ Լոտի մեկնարկային գինը կկազմի 700 հազար դոլար։ Sotheby's-ը գնահատում է մարզաշապիկի արժեքը 800 000-ից 1,2 միլիոն դոլար: