Հետևեք մեզ։

Պուտինը Ռուսաստանի մինի-ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էմիլ Ալիևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

00:56, 23 հուլիս 2024
Պուտինը Ռուսաստանի մինի-ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էմիլ Ալիևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի մինի-ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էմիլ Ալիևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, ասվում է ռուսական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրում։
 
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի, երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար «Ռուսական մինի-ֆուտբոլի ասոցիացիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Էմիլ Գումետովիչ Ալիևին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրում։