Հետևեք մեզ։

Ես ոչ մի կերպ պատրաստ չեմ հրաժարվել հաղթելուց. Նեթանյահու

10:23, 23 հուլիս 2024
Ես ոչ մի կերպ պատրաստ չեմ հրաժարվել հաղթելուց. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի հրաժարվի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ լիակատար հաղթանակից՝ նշելով, որ «թշնամու ոգու կոտրումն» արդեն տեսանելի է։

«Ես ոչ մի կերպ պատրաստ չեմ հրաժարվել հաղթելուց: Եթե մենք հրաժարվենք դրանից, մենք վտանգի տակ կհայտնվենք Իրանի գլխավորած չարի առանցքի առջև: Մեր կայացրած որոշումները ճակատագրական են պետության ապագայի համար: Իսրայելի... Գործարքների հետ կապված՝ պայմանները, անկասկած, հասունանում են, բայց մեկ այլ նշան այն է, որ մենք տեսնում ենք նաև շրջադարձային կետ թշնամու ոգու մեջ», - ասել է Նեթանյահուն Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:


Վարչապետի խոսքով՝ առևանգվածներին փրկելու պայմանները ձևավորվում են ռազմական ճնշման պատճառով, որ Իսրայելը գործադրում է ՀԱՄԱՍ-ի վրա։