Հետևեք մեզ։

Կարևոր չէ ոսկե մեդալ է, թե արծաթ, ես նրան միշտ շատ եմ սիրում․ Հռիփսիմե Խուրշուդյանի որդի

23:22, 22 ապրիլ 2023
Կարևոր չէ ոսկե մեդալ է, թե արծաթ, ես նրան միշտ շատ եմ սիրում․ Հռիփսիմե Խուրշուդյանի որդի

Ես շատ հուզված էի, 24 տարի մեծ սպորտում եմ, նման ոգևորություն չէի տեսել հանդիսատեսի կողմից։ Շնորհակալ եմ նման երկրպագության համար։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։

«Հիմա պետք է մտածեմ վնասվածքներիս մասին, հետո կցանկանամ մասնակցել աշխարհի առաջնությանը և երևի վերջ»,-ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը։

Նրա որդին՝ Աշոտը, լրագրողների հետ զրույցում մայրիկի ելույթի վերաբերյալ ասաց․«Կարևոր չէ ոսկե մեդալ է, թե արծաթ, ես նրան միշտ շատ եմ սիրում»։ 

Հռիփսիմե Խուրշուդյանն էլ հավելեց, որ երեք ամիս է երեխաներին չի տեսել։

Վերլուծական