Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը իր դեմ կազմակերպված մահափորձից հետո հեռախոսազրույցում ասել է, որ Թրամփի բախտը բերել է, որ գլուխը թեքել է աջ։
«Նա (Բայդենը-խմբ․) ասաց՝ «բախտդ բերել է, որ աջ թեքվեցիր», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ դա «շատ հաճելի զրույց էր»։
Ավելի վաղ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ Բայդենը «շատ լավ» է վերաբերվել իր հետ մահափորձից հետո հեռախոսազրույցի ժամանակ: Նա, սակայն, զրույցի մանրամասները չի հայտնել։