ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Խավիեր Կոլոմինային նշանակել է Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։
«Մեր Դաշինքի համար կարևոր են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի շրջանները: Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործակցության մեծ փորձ ունի: Նրա նշանակումը ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարևոր աշխատանքը հարավում»,- նշել է Ստոլտենբերգը։
Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը կընդլայնի ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սահելում: Հատուկ ներկայացուցչի նշանակումը այս ծրագրի մի մասն է:
Այսպիսով, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կփոխվի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս փոխվում է, այդ պաշտոնում պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն։