Հետևեք մեզ։

Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ

14:08, 23 հուլիս 2024
Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ

Հուլիսի 21-ի ժամը 17.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.55-ին Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, որի ընթացքում քաշքշել են իրար, ինչից հետո «Մերսեդեսի» վարորդը մեկ անգամ կրակել է գազային ատրճանակով:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական և Էրեբունու բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել: Անձնական խուզարկությամբ նրա հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ և մեկ փամփուշտ:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: