Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X սոցցանցում կոչ է արել ֆլեշմոբ սկսել Բաքվում կայանալիք COP29՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի դեմ։
Նա տեսանյութում նշել է.
«Մեր առաջին քայլն է համախմբել աշխարհի հայ համայնքներին և սկսել մեդիա արշավ՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide հեշթեգերը, նաև #FreeArmenianHostages և #FreePoliticalPrisoners հեշթեգերը։
Այս հեշթեգների օգտագործմամբ սոցմեդիայի ամենօրյա գրառումները թափ կհաղորդե. և կգրավեն լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն COP29-ին մասնակցողներին պատասխաններ ստանալ Ադրբեջանից՝ հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ», - գրել է նա: