Հետևեք մեզ։

Գեղարքունիքում Mercedes-ը բախվել «ԶԻԼ»-ին, վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի. shamshyan.com

15:55, 23 հուլիս 2024
Գեղարքունիքում Mercedes-ը բախվել «ԶԻԼ»-ին, վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վազգեն Սողոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում  է, որ «ԶԻԼ»-ը պատկանում է Սևանի ճանշինին և ճանշինի աշխատակիցները գործ անելիս են եղել, երբ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել ճանշինի աշխատակցին ու առաջ ընթանալով բախվել «Opel»-ներին։

«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։