Ռուսաստանի Պետդուման հաստատել է օրենք, որը թույլ է տալիս միգրանտներին արտաքսել առանց դատարանի որոշման։
Այդպիսով, պարզվել են այն հանգամանքները, որոնց դեպքում են երկրից արտաքսվելու օտարերկրյա քաղաքացիները։
Օրենքի դրույթների համաձայն՝ հասարակական կարգը խախտողները, տարբեր բնույթի վարչական իրավախախտումներ կատարողները, առանց համապատասխան թույլտվության աշխատանքային գործունեությամբ զբաղվողները, ինչպես նաև այն միգրանտները, որոնց գրանցման ժամկետը լրացել է և ովքեր խախտում են սահմանային անցակետերը հատելու կանոնները, ուղևորության նպատակից դուրս գործունեությամբ են զբաղվում, ինչպես նաև նրանք, ովքեր կորցնում են Ռուսաստանի տարածքում բնակվելու իրավունք տվող փաստաթղթերը, կարտաքսվեն երկրից։
Այս կանոնը կտարածվի նաև այն մարդկանց վրա, ովքեր ծայրահեղականության բացահայտ կոչեր են արել և նրանց բնակության ժամկետը լրացել է։
Փաստաթղթում նշվում է, որ դրա իրականացումը վստահված է Ներքին գործերի նախարարությանը։