Հետևեք մեզ։

Երևան-Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ»-ի վարորդը վրաերթի է ենթարկվել. նա տեղում մահացել է

17:43, 23 հուլիս 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ»-ի վարորդը վրաերթի է ենթարկվել. նա տեղում մահացել է

Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել կայանված «Զիլ» մեքենայից իջնող վարորդին՝ 1955 թ. ծնված Գևորգ Ի.-ին, որը տեղում մահացել է:

«Մերսեդեսն» այնուհետև բախվել է կայանված «Օպել» մակնիշի երկու մեքենաների:


«Մերսեդեսի» վարորդը ներկայացվել է քննչական բաժին: