Հետևեք մեզ։

Փարիզ-2024․ Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական կրակի փոխանցումավազքին

17:46, 23 հուլիս 2024
Փարիզ-2024․ Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական կրակի փոխանցումավազքին

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը 2024 թվականի Փարիզի Օլմիպիական խաղերի բացման արարողությունից առաջ կլինի Օլիմպիական ջահի փոխանցումավազքի վերջին մասնակիցներից մեկը։ Այս մասին հայտնում է France 24-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեփերին կմիանան ֆրանսիացի դերասանուհի Լետիտիա Կաստան, ֆրանսիացի ռեփեր MC Solaar-ը և ուկրաինացի մարզիկ, նախկին ձողացատկորդ Սերգեյ Բուբկան։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին Փարիզի Սեն գետի ողջ երկայնքով։ Հայաստանը Օլիմպիական խաղերին մասնակցում է 15 մարզիկով։