Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը

18:47, 23 հուլիս 2024
Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը:

 

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: