Հետևեք մեզ։

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել. պատճառը Թրամփի դեմ մահափորձն է

19:10, 23 հուլիս 2024
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել. պատճառը Թրամփի դեմ մահափորձն է

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր ղեկավարած կառույցին չի հաջողվել կանխել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաընկերությունը։

 

Ավելի վաղ Չիթլը Կոնգրեսի Վերահսկիչ և հաշվետվողականության հանձնաժողովի լսումների ժամանակ խոստովանել էր, որ մահափորձը գաղտնի ծառայության «հսկայական ձախողում» էր, և որ այն կարելի էր կանխել: Լսումներին մասնակցած մի քանի օրենսդիրներ բացահայտորեն կոչ էին արել Չիթլին հրաժարական տալ իր պաշտոնից:

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ շուտով կնշանակի ծառայության նոր տնօրեն։