Հետևեք մեզ։

Երկու քաղաքացի նավակով Սևանի ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողանում մոտենալ ափ

19:20, 23 հուլիս 2024
Երկու քաղաքացի նավակով Սևանի ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողանում մոտենալ ափ

Հուլիսի 23-ին, ժամը 17:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են, որ երկու քաղաքացի նավակով ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողանում մոտենալ ափ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ։