Հետևեք մեզ։

Փրկարարներին հաջողվել է կանխել 1994 թ. ծնված քաղաքացու ինքնասպանության փորձը

20:33, 23 հուլիս 2024
Փրկարարներին հաջողվել է կանխել 1994 թ. ծնված քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 23-ին, ժամը 11:45-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին քաղաքացի է բարձրացել և սպառնում է ինքնասպանություն գործել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խմբերը։
 
Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ։
 
Ժամը 12:33-ին փրկարարներին հաջողվել է կանխել 1994 թ. ծնված քաղաքացու ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: