Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ստորագրած որոշումից։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 15 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը
ներառյալ:
Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի
տեղակալ Արմենուհի Հարությունյանը»,-ասվում է որոշման մեջ։