Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Արմեն Գևորգյանը կմեկնի Պորտուգալիս։
Hayastan.news-ն ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությունից տեղեկանում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 11-14-ը Լիսաբոն (Պորտուգալական Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանին։
Ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2024 թ-ի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: