Հետևեք մեզ։

Երևանում «Hyundai Elantra»-ում պայթյուն է տեղի ունեցել․ 43 երթուղու ավտոբուսի վարորդը ավտոբուսում պահվող կրակմարիչով կանխել է կրակի տարածումը․ shamshyan.com

21:52, 23 հուլիս 2024
Երևանում «Hyundai Elantra»-ում պայթյուն է տեղի ունեցել․ 43 երթուղու ավտոբուսի վարորդը ավտոբուսում պահվող կրակմարիչով կանխել է կրակի տարածումը․ shamshyan.com

Հուլիսի 23-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Թումանյան» շաուրմայանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին շպրտվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 43 երթուղու ավտոբուսի վարորդը, ավտոբուսում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) կարողացել է արագ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվածքներ ստացած վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Այրվացքաբանության ազգային կենտրոն, սակայն վարորդի՝ դեպքի վայրում հավաքված ընկերներից մի քանիսն էլ նշում էին, որ այնտեղից նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Մհեր Կ․-ն է։ Այժմ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում պայթյուն տեղի ունեցել։ Ավտոմեքենան շահագործվում էր հեղուկ գազով։