Հետևեք մեզ։

Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը․ բնակիչ

22:14, 23 հուլիս 2024
Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը․ բնակիչ

Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը:

«Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին, թե ինչպես էին տարիներ առաջ (արցախյան 1-ին պատերազմի տարիներին) թույլ տվել, որ ադրջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր հիշել:

Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»: