Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ստորագրած որոշումից։
«Ժաննա Անդրեասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ: Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս
կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը»,-ասվում է որոշման մեջ։